Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 4.8 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին`Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո վերականգնման համար: Այս մասին գրում է Tass-ը։
Ճապոնիան կտրամադրի բժշկական սարքավորումներ, սննդամթերք և ֆինանսական աջակցություն հիվանդանոցների, դպրոցների և բնակելի շենքերի վերականգնման համար: