Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ կգործուղվի Արցախի Հանրապետություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսախանյանը գործուղվում է՝ Ստեփանակերտում աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: