Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 206 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 169597: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3155 (+5) դեպք, մահվան ևս 793 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4173 անձ: Ապաքինվել է 161476 անձ: