Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«ԱԳ ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ու ՌԴ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Արցախի շուրջ համաձայնագրերի կատարման ընթացքը։