ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը մտադիր է այցելել Իրան

19:12     17 փետրվարի, 2021

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մարիոնա Գրոսին նախատեսում է այցելել Իրան` Իրանի միջուկային ծրագրի հարցող փոխադարձ ընդունելի լուծում գտնելու նպատակով, որը Գործակալությանը հնարավորություն կտա շարունակել աշխատանքը երկրում: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի խոսնակ Ֆրեդրիկ Դալը, փոխանցում է Mehr News-ը:

Ռաֆայել Մարիանո Գրոսին անդամ երկրներին ներկայացրել է Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգման եւ դիտանցման աշխատանքների հետ կապված վերջին զարգացումները: Նա նշել է, որ Իրանը փետրվարի 15-ին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ին, որ երկիրը կդադարեցնի կամավոր թափանցիկության միջոցառումների իրականացումը ԳՀՀԾ-ի շրջանակներում, այդ թվում` Լրացուցիչ արձանագրությունը: Նա առաջարկել է մեկնել Իրան` փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար, որը Գործակալությանը հնարավորություն կտա շարունակել ստուգման իր կարեւոր աշխատանքը:

Ըստ Mehr News-ի տվյալների  Գրոսիի այցն Իրան, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթվա վերջին:


© armedia.am