Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 223 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 169820: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3156 (+1) դեպք, մահվան ևս 794 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4293 անձ: Ապաքինվել է 161577 անձ: