Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ արդեն առկա պայմանավորվածություններին պատրաստվում է գումարվել ևս մեկը (առնվազն մեկը)։ Կամ, եթե այլ կերպ ձևակերպենք, տպավորություն է, որ մենք նոր զիջումների մասին համաձայնության ենք գնում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Այվազյան-Լավրով հանդիպմանը։
«Երեկ տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ։ Ավելի վաղ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, ունեցել էինք նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։ Նույն այս օրերին ականատես ենք նաև ՄԽ համանախագահության ինստիտուտի ակտիվացմանը։
Այս ամենը ստեղծում է տպավորություն, որ արդեն առկա պայմանավորվածություններին պատրաստվում է գումարվել ևս մեկը (առնվազն մեկը)։ Կամ, եթե այլ կերպ ձևակերպենք, տպավորություն է, որ մենք նոր զիջումների մասին համաձայնության ենք գնում։ Եվ այս համատեքստում լրիվ տեղավորվում են երեկ Լավրով-Այվազյան հանդիպմանը հայկական կողմի պնդումները, որ ռազմագերիների վերադարձման հարցում Բաքվի հապաղումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին (այստեղ հասկանալ նաև սպասվող պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհին)։ Այսպիսով, հայկական դիվանագիտությունն այսօր զոհի, տուժվածի, խեղճի դիրքերից խնդրելով փորձում է գոնե նոր զիջումների դիմաց լուծել գերիների հարցը։