Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական լրատվամիջոցները, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի այցը Բաքու հետաձգվել է վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի պատճառով: