Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարները քննարկել են Էրդողանի և Վլադիմիր Պուտինի կողմից այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացված թեմաները, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նրանք մասնավորապես քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաև նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը: