Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշումը Գիորգի Գախարիան կայացրել է երկրում իրավիճակն ապաբևեռացնելու և սրացումը նվազեցնելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գախարիան գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Կարծում եմ՝ երկրի ներսում առճակատումը սպառնում է Վրաստանի ապագա ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը: Ուստի ես հայտարարել եմ իմ հրաժարականի մասին՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակի լիցքաթափման հույսով»,- գրել է Գախարիան Թվիթերում: