Սև ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի և Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների մոտ՝ այդպիսով սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Այնպիսի տպավորություն է, որ Սև ծովում ԱՄՆ 6-րդ նավատորմը շտապում է թշնամու գտնել: Տվյալ կապակցությամբ սադրիչ հայտարարություններ են հնչել Պենտագոնի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների կողմից: Վաշինգտոնը դաշնակիցների հետ, իբր, նպաստում է Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Զախարովան: