ՆԱՏՕ-ն հաստատել է Իրաքում իր ուսումնական առաքելությունն ընդլայնելու որոշման մասին, նախատեսում է աստիճանաբար ավելացնել իր զորակազմը` այն 500-ից հասցնելով 4000 մարդու: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշնակից երկրների պաշտպանության նախարարների ղեկավարների տեսակոնֆերանսի արդյունքներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք որոշում ենք կայացրել ընդլայնել ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն Իրաքում՝ աջակցելու իրաքյան ուժերին ահաբեկչության դեմ պայքարում, կանխելու ԻՊ-ի (Իսլամական պետության) վերադարձը: Մեր առաքելության թիվը 500-ից կդառնա մոտ 4000 մարդ»,- ասել է Ստոլտենբերգը: