Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 170011: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3158 (+2) դեպք, մահվան ևս 797 (+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4266 անձ: Ապաքինվել է 161790 անձ: