ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլզը ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման պահանջը:
2018 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները դուրս էր եկել Համատեղ գերծողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրից:
Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Իրանի հետ 2015 թվականի համաձայնագրին վերադառնալու շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին: