Միացյալ Նահանգները հուսով է, որ ընդհանուր շահերը կօգնեն ուժեղացնել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ իրանական հարցի շուրջ աշխատանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ԵՄ–ի ղեկավարությամբ և «վեցյակի» միջազգային միջնորդների՝ այդ թվում Մոսկվայի և Պեկինի մասնակցությամբ, Թեհրանի հետ բանակցություններ վարելու հետաքրքրության:
«Նախկինում Ռուսաստանը և Չինաստանը կառուցողական դեր էին խաղում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, քանի որ նրանք շահագրգռված չէին Իրանի կողմից միջուկային զենք արտադրելու հեռանկարով և տարածաշրջանում հակամարտության հնարավոր առաջացմամբ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը և շեշտել, որ նույն շահերը, ամենայն հավանականությամբ, առկա են, և չնայած լուրջ տարաձայնություններին, հնարավոր է աշխատել ռուսական և չինական կողմերի հետ:
2015 թվականին Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) համաձայնության են եկել` Իրանի միջուկային խնդրի շուրջ՝ ստորագրելով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի իրագործումը վերացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:
Միացյալ Նահանգները 2018 թվականին միակողմանի դուրս է եկել միջուկային ծրագրից և պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, որին հաջորդել էր Իրանի կողմից համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորություններից հրաժարվելը։ Երկու երկրների միջև լարվածությունն իր գագաթնակետին է հասել այն ժամանակ, երբ 2020 թվականի հունվարի 3–ին ԱՄՆ–ի արձակած հրթիռից Իրաքում զոհվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանգուցյալ հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Սոլեյմանին։