Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կրկին կոչ է արել Վաշինգտոնին վերացնել հակաիրանական պատժամիջոցները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ ԵՄ հովանու ներքո և «վեցնյակի» միջազգային միջնորդների մասնակցությամբ, որոնց թվում են Մոսկվան և Պեկինը:
«ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևին համապատասխանելու համար Միացյալ Նահանգները պետք է առանց որևէ պայմանի և գործնականում, վերացնի բոլոր պատժամիջոցները, որոնք վերականգնվել և կիրառվել էին (Դոնալդ) Թրամփի կողմից: Այս դեպքում մենք անմիջապես կչեղարկենք բոլոր ուղղիչ միջոցները», - Զարիֆը գրել է Twitter-ում:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը՝ չեղյալ համարել Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարությունն Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու մասին՝ ասելով, որ Թեհրանը համաձայն է, որ դա անօրինական է: