Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը, փոխանցում է News.am-ը:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացվել է վարչապետի պաշտոնում Գեորգի Գախարիայի անսպասելի հրաժարականից հետո:
Կառավարության նոր կազմը հետեւյալ տեսքը ունի՝
Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար՝ Իրակլի Քարսելաձե
Արդարադատության նախարար՝ Գոչա Լորթկիպանիձե
Ներքին գործերի նախարար՝ Վախթանգ Գոմելաուրի
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Տուրնավա
Պաշտպանության նախարար՝ Ջուանշեր Բուրչուլաձե
Արտաքին գործերի նախարար՝ Դավիթ Զալքալիանի
Ֆինանսների նախարար՝ Իվանե Մաչավարիանի
Կրթության, գիտության, մշակույթի նախարար՝ Միխայիլ Չխենկելի
Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության հարցերով նախարար՝ Եկատերինա Տիկարաձե
Շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար՝ Լեւան Դավիթաշվիլի
Հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության պետական նախարար՝ Թեա Ախվելդիանի