Եվրամիությունը Ռուսաստանին ընկալում է որպես օտար, և Մոսկվայի պատրաստակամությունը Բրյուսելի հետ հարաբերությունների հնարավոր խզման համար պայմանավորված է նրանով, որ այդ կապերն «այլևս գոյություն չունեն»: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ 2019 թվականի մայիսին Իսպանիայի ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող Ժոզեփ Բորելն ասել է, որ Ռուսաստանը Եվրամիության վաղեմի թշնամին է, որը «կրկին հիշեցնում է իր մասին և կրկին սպառնալիք ներկայացնում»: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմն այն ժամանակ ուղղված հարցին պատասխան է ստացել, որ Բորելին սխալ են հասկացել և նրա կողմից ասվածն ուրիշ իմաստ ուներ:
«Սակայն մտածողությունն ակնհայտ էր: Մեզ ընկալում են՝ որպես օտարի: Ինչպես մի օր արտահայտվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (ճիշտ է՝ ռուսական տնտեսության մասին), հարաբերությունները «կտոր-կտոր են եղած»,-պարզաբանել է Լավրովը:
«Երբ ես հարցազրույց տվեցի Վլադիմիր Սոլովյովին, նրա այն հարցին, թե մենք պատրա՞ստ ենք խզել հարաբերությունները Եվրամիության հետ, ես դրական պատասխանեց, քանի որ այլևս հարաբերություններ չեն մնացել», - շարունակել է Լավրովը