Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բուժաշխատողներն ավարտել են Ղարաբաղում ՌԽԶ անձնակազմի պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ ժամանակացույցի պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր COVID-19 վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև` բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները: