Ռուսաստանը շահագրգռված է կարգավորել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություները, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ ռուսական կողմը շատ բան է անում դրա համար, բայց փոխադարձ պատասխան չի տեսնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանը և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրամիության հետ լավ հարաբերությունների հաստատման հարցում եղել և մնում է շահագրգռված։ Մենք շատ բան ենք անում դրա համար, փորձում ենք մեր զրուցակիցներին հորդորել, որ հարաբերությունների կարգավորման կամք դրսևորեն։ Մեզ մոտ միշտ չէ, որ դա ստացվում է, և մենք միշտ չէ, որ փոխադարձ շահագրգռվածություն ենք տեսնում։ Ավելի ճիշտ՝ վերջին շրջանում առհասարակ չենք տեսնում»,- լրագրողներին ասել է Պեսկովը: