Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել պաշտպանել Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանին, ով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու սպառնալիքի տակ է:
«Տեղեկացրեք Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպարտամենտին, որ թուրքական կառավարությունը մտադիր է (հերթական անգամ) անձեռնմխելիությունից զրկել թուրքական խորհրդարանականներին, այդ թվում՝ @GaroPaylan-ին (որը պատկանում է #հայկական ժառանգության):
- Amnesty International @ amnesty
- Human Rights Watch @hrw
- ԱՄՆ Պետքարտուղարություն՝ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո @ StateDRL»,- նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: