Իրանն ուսումնասիրում է միջուկային գործարքի ներկա մասնակիցների և Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական հանդիպման Եվրամիության առաջարկը: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին:
«Մենք ուսումնասիրում ենք Ժոզեպ Բորելի առաջարկը Միացյալ Նահանգների և Իրանի մասնակցությամբ «4+1» ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու մասին: Մենք խորհրդակցում ենք մեր գործընկերների՝ այդ թվում Ռուսաստանի և Չինաստանի հետ, և առաջիկայում կպատասխանենք առաջարկին»,- ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ Իրանը միջուկային գործարքի վերադառնալու համար հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում: Թեհանը դրա համար բավարար է համարում ԱՄՆ կողմից պատժամիջոցների չեղարկումը: