Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 170402: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3164 (+5) դեպք, մահվան ևս 801 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4443 անձ: Ապաքինվել է 161994 անձ: