ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցների մեղմացման հնարավորությունը՝ միջուկային գործարքը «վերակենդանացնելու» ձգտումով, հայտնում է Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Պատժամիջոցների մեղմացումը որոշակիորեն մոտ է։ Այսօր կամ վաղը չէ։ Բայց այն մոտ է», - թերթին հայտնել է ազգային անվտանգության ոլորտի լավատեղյակ աղբյուրը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մի քանի տարբերակ է քննարկում, թե ինչպես կարելի է հեշտացնել Իրանի ֆինանսական վիճակը՝ առանց այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու: