Թուրքիայի «Գորշ գայլերի» քաղաքական թև «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները Շուշիում կառուցվելիք դպրոցի հետ կապված մանրամասները քննարկել են Ալիևի հետ Բաքու կատարած այցի ժամանակ։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Hurriyet-ին՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացրել է Շուշիում կառուցելիք իրենց դպրոցի էսքիզը և հայտնել, որ այն արժանացել է հավանության բոլորի կողմից։
Նշվում է, որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ միասին։