Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 170672: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3171 դեպք, մահվան ևս 806 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4366 անձ: Ապաքինվել է 162329 անձ: