Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան, հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Մելիան, ով հանդիսանում է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության նախագահը, մեղադրվում է 2019 թվականի ամռանը Թբիլիսիում հակառուսական ցույցի ժամանակ խորհրդարանի գրոհի կազմակերպման մեջ, ցույցերը սկսվել էին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի երկիր այցից հետո:
Դատարանը նրան սկզբում գրավով ազատել էր՝ էլեկտրոնային ապարանջան կրելու պայմանով, որը ընդդիմադիրն ավելի ուշ ցուցադրաբար հանել էր, ինչի համար նրա նկատմամբ նոր գրավ էին ընտրել: Մելիան հրաժարվել էր վճարել դրամական գրավը: Փետրվարի 17-ին դատարանի ընդունած կալանքի մասին որոշումից հետո Մելիան փակվել էր իր կուսակցության գրասենյակում:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հինգշաբթի հրաժարական էր տվել Մելիայի հարցում թիմի հետ տարաձայնությունների պատճառով: Նա անընդունելի էր համարում ընդդիմադրի ձերբակալությունը, որը, նրա կարծիքով, կարող էր երկրում առանց այն էլ լարված քաղաքական իրավիճակի էսկալացիա առաջացնել: