ԱՄՆ. Պատժամիջոցները և Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խոչընդոտում են Թեհրանի հետ երկխոսությանը

15:09     23 փետրվարի, 2021

ԱՄՆ-ում կարծում են, որ պատժամիջոցները և Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խոչընդոտում են Թեհրանի հետ երկխոսությանը: Այս մասին երկուշաբթի Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ անանուն ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանի ղեկավարության՝ մինչև 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյայի խոսքով՝ դա «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի մինչև 60 տոկոս մակարդակի, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել»:

Նրա կարծիքով՝ երկու կողմերն աշխատում են միմյանց վրա ճնշման լծակների ուղղությամբ: «Նրանք [իրանցիները] միջուկային ոլորտում իրենց քայլերով, մենք՝ պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,-կարծիք է հայտնել նա: «Քանի դեռ դուք չեք վերադարձել բանակցություններին, երկու կողմերը զբաղեցնոմ են դիրքեր, մեծացնում են հռետորաբանությունը: Դա այն չէ, ինչի վրա պետք է ֆիքսվել: Տեսնենք՝ արդյոք նրանք կհամաձայնեն վերադառնալ բանակցություններին»,-ասել է պաշտոնյան:

Նախօրեին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ իրանական կողմը, հնարավոր է, դիմի մինչև 60 տոկոս ուրանի հարստացման:   


© armedia.am