Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջև կիրակի ձեռք բերված համաձայնագիրը հաջողություն է, և, չնայած Մեջլիսի անդամների քննադատությանը, դրանում կասկածելի ոչինչ չկա: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Եթե դուք կարդում եք համաձայնագրի հավելվածը, ապա պարզ է դառնում, որ դրանում ոչ մի կասկածելի բան չկա»,- նախարարի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Դիվանագետի խոսքով` «եթե ընկերները Մեջլիսից ուսումնասիրեին Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի առաջարկությունները, ապա նրանց ավելորդ պահվածքը չէր լինի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջ [ԻԱԷԿ ղեկավար] Ալի Աքբար Սալեհին համաձայնության է եկել ՄԱԳԱՏԷ-ի հետ, հաջողություն էր»,- հավելել է նա:
Երկուշաբթի Մեջլիսի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մոջթաբա Զnոնուրը հայտարարել է, որ կիրակի ՄԱԳԱՏԷ-ի և ԱԵՕԻ-ի միջև կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործարքի մասին ընդունված օրենքին: Պայմանավորվածությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա տեսախցիկներին իրանական միջուկային օբյեկտներում, սակայն այդ տվյալները կպահպանվեն երեք ամիս` ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում: Եթե Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջուկային գործարքին, ապա տեսախցիկների ամբողջ տեղեկատվությունը կջնջվի: