«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքները դադարեցված են։ Երեկվանից աշխատանքները դադարեցվել են ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ և ԱՆԺԱՄԿԵՏ։ Իսկ ՀՀ ԱԳ նախարարն այս պայմաններում վստահություն է հայտնում, որ պատճառը զուտ եղանակի հետ է կապված և շուտով կվերսկսվեն որոնումները....
Պարո՛ն նախարար, ո՞ր երկրի շահերն եք պաշտպանում ու ո՞ր երկրի իշխանություններին ներկայացնում։ Գուցե ասեք՝ մենք էլ իմանանք...», - գրել է Մխիթարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի դիտարկմանն առ այն, որ աճյունների որոնողական աշխատանքների դադարեցումը բացատրվում է եղանակային վատ պայմաններով: