ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, հավանաբար, կայցելեն տարածաշրջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ համանախագահները մշտական կապի մեջ են միմյանց հետ, պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, և, հավանաբար կայցելեն տարածաշրջան: «Գործընթացը չի դադարել»,-նշել է դեսպանը: