Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը Սիրիայում և Իրաքում` նշելով, որ երկու երկրների հետ կապերի հարցում Թուրքիայի կառավարության մոտեցումը սխալ է, հայտնում է Ahval գործակալությունը:
Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքներ՝ քուրդ զինյալների դեմ պայքարելու և սիրիական ընդդիմությունն ուժեղացնելու նպատակով։ Թուրքիան պատրաստվում է երկու երկրներում էլ ռազմաբազաներ հիմնել՝ հակառակ իրենց տարածքները խախտելու վերաբերյալ Բաղդադի և Դամասկոսի քննադատությանը։
«Մենք մերժում ենք Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում, և Դամասկոսի ու Բաղդադի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը համարում ենք սխալ», - ասել է Զարիֆը: