Մենք փորձում ենք համոզել Վրաստանին մասնակցել« 3 + 3 » հարթակին: Այս մասին Անկարայում իր թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Հուսով ենք, որ Վրաստանը կմասնակցի « 3 +3» հարթիկ: Դրանից բոլորը կշահեն», - ասել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային համագործակցություն սկսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա):