Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, շարունակելով փետրվարի 22-ին Սոչիում կայացած բանակցությունները, երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը, ռազմաարդյունաբերական համալիրում համագործակցության հարցերը, տեղեկատվական դիմակայությունը, հարկային համակարգը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
«Գլխավոր թեմաները, որոնք քննարկել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հետևյալն են. հարկային համակարգի գործունեությունը, համատեղ պաշտպանական համակարգերի ամրապնդումը, ԶԼՄ-ների աշխատանքը ժամանակակից պայմաններում: Իրականացվող ողջ հսկայական աշխատանքի նպատակն է Դաշնակցային պետության կազմում մարդկանց և և գյուղատնտեսական սուբյեկտների կյանքի պայմանների հավասարեցումը»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ: