Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 170945: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3175 (+4) դեպք, մահվան ևս 808 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4445 անձ: Ապաքինվել է 162517 անձ: