Twitter-ն արգելափակել է ՀՀ կառավարության հետ կապված 35 հաշիվ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ հաշիվները ստեղծվել են Ադրբեջանի դեմ ուղղված հաղորդագրությունները խթանելու համար:
Անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ, ըստ նշվածի, հաշիվների մի մասը ներկայացված են որպես ադրբեջանցի քաղաքական գործիչներ կամ լրատվամիջոցներ: Նա նաև նշել է, որ անհայտ է, թե ովքեր են կառավարել այդ հաշիվները Հայաստանից:
Մարտիրոսյանը սա տեղեկատվական պատերազմի հետևանք է համարում, միայն թե ընդգծում է, որ արգելափակումները միակողմանի են: Նա ակնհայտ է համարում, որ Ադրբեջանն էլ Հայաստանի դեմ է այդպիսի հաշիվներ օգտագործում. «Twitter-ին ուղղված գրառումներ կան, որ արգելափակումը միակողմանի է»: