«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Յուրահատուկ «տաղանդ» կամ հատուկ միտում է հարկավոր այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր (այն էլ հենց ռազմական ոլորտում) հարված հասցնելու համար այն իրավիճակում,երբ ողջ անվտանգային համակարգդ ու սահմաններդ առավել քան երբևէ կախված են ՌԴ-ից: Կներեք, բայց այս աստիճանի ապիկարություն հնարավոր չէ: Մնում է միտումը...»
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: