«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԷՐ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԻՆ, շրջանցում էր այդ հարցը»: Նիկոլ Փաշինյան 04.01.2021
«1998 թվականից հետո էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ հստակ ձևակերպված չլինի 7 տարածքների վերադարձն Ադրբեջանին: Սա որպես նվազագույն պայման: Եվ բանակցային բոլոր փաստաթղթերը ձևակերպված են եղել հենց այդպես, որ հարցի կարգավորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Սկսել է դրանից, ԻՀԱՐԿԵ, ԽՈՍՔ Է ԵՂԵԼ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ: Բայց ի՞նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյություն ունեցել: Սա է ամենակարևոր հարցը»: Նիկոլ Փաշինյան 23.02.2021
Փաստորեն, Պոպովին հաջողվեց խմբագրել Ղարաբաղյան կարգավորման պատմության մասին Ալիևից ստացած Փաշինյանի գիտելիքները»: