Փետրվարի 25-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական մասում, հայտնում է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են չինական ժամանակով 10:34-ին (Երևանի ժամանակով 06:34-ին):
էպիկենտրոնը գտնվել է Մեյթիլա քաղաքից 210 կիլոմետր դեպի հյուսիս:
Օջախի տեղադիրքը ամփոփագրում չի նշվում: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ այս պահի դրությամբ չեն ստացվել: