Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 282 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում փետրվարի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 171227: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 3179 (+4) դեպք, մահվան ևս 809 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4255 անձ: Ապաքինվել է 162984 անձ: