Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում ստեղծված իրավիճակին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործ, որը Կովկասում Ռուսաստանի Դաշնության կարևոր և մերձավոր դաշնակիցն է, այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք տագնապով ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացումը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի ներքին գործ, որը Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցն է», - հինգշաբթի ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: