Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով Հայաստանի ներքին գործ: ԱԳՆ-ն ասվածին ոչ մի մանրամասն չի ավելացրել:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և զգուշացրեց ժողովրդի դեմ ուժ չկիրառել: Փաշինյանը հայտնեց, որ իր հրաժարականի մասին զինված ուժերի պահանջից հետո աշխատանքից ազատել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Դրանից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Փաշինյանի առաջարկով, աշխատանքից ազատեց զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների, ծաղրել էր «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը: