Արմեն Սարգսյանը ստացել է Օնիկ Գասպարյանին ազատելու Փաշինյանի առաջարկը, որը դեռ չի ստորագրել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Ստացել ենք առաջարկությունը, այս պահին ստորագրված չէ»,– հայտնեցին նախագահականից։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվում հայտնել էր, որ ստորագրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու համար անհրաժեշտ թղթերը։