«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, հայտնում է NEWS.am-ը:
Նրա խոսքով՝ արտահերթ նիստ է հրավիրվում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ընդ որում, նա դժվարացավ կոնկրետ ժամ նշել՝ ասելով միայն, որ այն կսկսվի մի քանի տեխնիկական հարցերի լուծումից մի քանի ժամ անց: