Հայաստանում իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, ցանկացած հեղափոխական փոփոխություն միայն վատթարացնում է քաղաքական իրավիճակը Ռուսաստանի բարեկամ երկրներում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է ասել Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:
«Անձամբ ինձ մոտ իրավիճակը Հայաստանում մտահոգություն է առաջացնում, քանի որ հեղափոխության նման ցանկացած ճգնաժամ մեր բարեկամ երկրներում վատ է»,- ասել է խորհրդարանականը:
Նա հույս է հայտնել, որ «կողմերը կկարողանան համաձայնության գալ, եւ ամեն ինչ կանցնի խաղաղ ճանապարհով»: