Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ-ում տիրող իրավիճակը, հայտնում է Aysor.am-ը:
«Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը», - հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանն ու օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», - հավելել է Պեսկովը: