ԱՄՆ-ը զսպվածության կոչ է անում Հայաստանի բոլոր կողմերին և կարծում է, որ զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել սրման, ինչպես նաև խուսափել բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարության անսասան սկզբունքը, որ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը»,- ասել է նա: