Այսօր ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ պետք է քննարկվի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը, հայտնում է News.am-ը: Արտահերթ նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու և երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հարցերը:
Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստը պետք է կայանար երեկ ժամը 18-ին, սակայն «Իմ քայլի» պատգամավորները չէին ներկայացել և նիստը չէր կայացել: Չի բացառվում, որ այսօր ևս նրանք չներկայանան: