ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և կողմերին զսպվածության ու քաղաքական հակասությունները երկխոսության միջոցով լուծելու կոչ է անում, ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ ծայրաստիճան անհանգստացնում է: Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն: Մենք կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, մենք նաև կոչ ենք անում ներառական երկխոսության՝ լարվածության դեէսկալացիայի և քաղաքական տարաձայնությունները լուծելու համար»,- ասել է Դյուժարիկը:
«Դա պետք է արվի սահմանադրության և ժողովրդավարական կարգի հանդեպ լիակատար հարգանքով»,- հավելել է նա: