Հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում սպառնալիք են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման խափանման համար Երևանում տիրող իրավիճակի պատճառով:
«Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է»,-ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կարևոր է պահպանել ԼՂ հարցով պայմանավորվածությունները: